ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Տվյալի հիման վրա կայացվել է որոշում` Էջմիածնի բնակիչ, 32-ամյա տղամարդու տանը կատարել զննություն: Զննությամբ օպերատիվ տվյալը հաստատվել է:
«Նկուղում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով պլաստիկ երկու տարա, որոնցից մեկը՝ 48, մյուսը՝ 108 գրամից ավելի քաշով:
- Լոգարանում հայտնաբերվել է տանտիրուհու անդամահատված մարմինը․ ոստիկանություն
- Մանրամասներ՝ Ամիրյան փողոցում կատարված սպանությունից․ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն ինքն է ցանել ու մշակել իր հողամասում, պատրաստել և պահել իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», ասվում է հաղորդագրության մեջ: