Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել իսպանական «Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոյին։
Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։
Նշվում է, որ գործարքը կարող է այս մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ Ռոբերտոյի պայմանագիրը «Բարսայի» հետ նույնպես ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբն էլ իր հերթին մտադրություն չունի երկարաձգել պայմանագիրը 30-ամյա պաշտպանի հետ, իսկ վերջինս ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։