ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկութունն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ:
«Մարտի 5-ին, ցերեկվա ժամը չորսին, Ուլնեցու փողոցից, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին 40-ամյա մի տղամարդու:
- Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք․ ոստիկանություն
- Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մեթամֆետամին է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներ և մոխրացած հետքով կաթուցիչ: Տղամարդը ներկայացրել է ծաղկաման` կանեփի բույսով, պոլիէթիլենային տոպրակներ` կանեփանման չորացված զանգվածներով, նույն պարունակությամբ տարաներ. զանգվածների ընդհանուր քաշը մեկ կիլոգրամ 229 գրամ է:
Նշանակվել են փորձաքննություններ:Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ: