Այսուհետ կարգելվի Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ռուսաստան մատակարարել դոլարային թղթադրամներ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ֆինանսների նախարարությունից պարզաբանել են, որ այս արգելքը չի վերաբերվի այն ամերիկացիներին, ովքեր անձնական օգտագործման նպատակով են Ռուսաստան տեղափոխել ԱՄՆ դոլար կամ փոխանցում են կատարել այնտեղ բնակվող որևէ անհատի։
Նոր պատժամիջոցներով նաև արգելվում է Ռուսաստանից ներմուծել ալկոհոլ, ադամանդներ ու ծովամթերք, ինչպես նաև արգելվում է թանկարժեք մի շարք ապրանքների արտահանումը։
Բայդենն ասել է, որ այս պատժամիջոցներով ՌԴ-ին կհասցվի 1 միլիարդ դրամի վնաս։