fbpx
Աշխարհ

Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի․ Միշել

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի նշել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին նա հայտնել է «El Pais» թերթին տված հարցազրույցում:

«Ես մշտական ​​կապի մեջ եմ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ճիշտ է, նա ավելին էր ուզում: Բայց ԵՄ ընդլայնումը նուրբ հարց է, որի վերաբերյալ ոչ բոլոր եվրոպական երկրներն ունեն նույն կարծիքը»,- ասել է Եվրախորհրդի նախագահը:

Շառլ Միշելի խոսքով՝ պետք է հաշվի առնեն նաև այն երկրներին, որոնց հետ անդամակցության գործընթացն արդեն սկսվել է՝  աջակցելով գործընկերներին։

«Ասոցացման համաձայնագրերը հսկայական ներուժ ունեն, որը թերագնահատված է»,- հավելել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ