fbpx
Կառավարություն

Ներդրումային կոմիտեն գնահատելու է հանրային ներդրումների առաջնահերթությունները. Փաշինյան

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետերը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարները, Արդարադատության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարների տեղակալները, պաշտոնատար այլ անձինք:

«Բացելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք հանրային ներդրումների կառավարման Ներդրումային կոմիտեի առաջին նիստը: Հիշեցնեմ՝ այս մարմինն ստեղծվել է, որպեսզի գնահատենք հանրային ներդրումների, կապիտալ ներդրումների առաջնահերթությունները և որոշումներ կայացնելիս կարողանանք առաջնորդվել ըստ օգտակար գործողության առավելագույն գործակցի, ինչպես նաև բյուջեի պլանավորման համատեքստում տեղավորենք այս աշխատանքը»:

Ներդրումային կոմիտեի նիստի շրջանակում քննարկվել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ