Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Ամենադիտվածներ

_90052231_gettyimages-480569050

ՀՀ կառավարության կայքէջը հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներն արյդունավետ առաջ մղելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, այդ թվում՝ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ և այդ օրակարգը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը:

Վարչապետն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող հետևողական քայլերը և նկատել, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ինդեքսներում մեր երկիրը գրանցել է զգալի առաջընթաց:

Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մամուլի ազատության ոլորտում 2018 թվականից հետո արձանագրված դրական փոփոխությունները և նկատել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ԶԼՄ-ների մեծ մասը, այդ թվում հեռուստատեսային, ունեն ընդդիմադրիր ուղղվածություն: Վարչապետը հավելել է, որ մամուլի ազատության ոլորտում բարեփոխումներն իրականացվում են՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, փորձն ու չափանիշները:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն նշել է, որ ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են: Թերեզա Ռիբեյրոն ընդգծել է ԵԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև խոսքի ազատության ոլորտում արդյունավետ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարում նոր գործիքների ներդրման նպատակով:

Տիկին Ռիբեյրոն նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել նաև լրագրողների փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացին: Ընդգծվել է նաև կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();