Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 7-13-ը:
«Սևանա լճի մակարդակը մարտի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.42մ (13.03.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 16սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով մարտի 7-13 -ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.499մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից մարտի 13-ը ներառյալ՝ 16.113մլն. մ³»: