Մադրիդի «Ռեալի» գոլահար Կարիմ Բենզեման շրջանցել է Թիերի Անրիին ու գրանցել իր կարիերայի ամենահիշարժան նվաճումներից մեկը։
Այս մասին գրում է Squawka-ն։
Բենզեման «Մալյորկայի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ իր խփած գոլերի քանակը հասցնելով 413-ի։ Այս ցուցանիշով նա դարձավ պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆրանսիացին։
Լեգենդար Անրին իր ողջ կարիերայի ընթացքում հավաքականում և բոլոր ակումբներում, որտեղ հանդես է եկել, հեղինակել է ընդհանուր 411 գոլ։