Շակիրան շնորհավորել է «Բարսելոնային» և իր ամուսնուն՝ Ժերար Պիկեին «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։
«Ժերարն ինձ արգելում է այդ մասին հրապարակավ խոսել, բայց միայն նա իր հերոսությամբ կարող էր այդպես խաղալ՝ հաղթահարելով վնասվածքն ու ցավը, տալով իր ողջ ներուժը։
Սա ասում եմ ոչ թե այն պատճառով, որ նա իմ ամուսինն է, այլ նա աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպանն է»,- Instagram-ում գրել է Շակիրան։