fbpx
Աշխարհ

Լավրովը և Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդիրը

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ժամանակ քննարկվել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման խնդիրը:

Նշվում է, որ քննարկվել է նաև այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների՝ դաշնակցային փոխգործակցության մասին ստրագրած հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ համաձայնագրերի առանցքային դրույթների կատարման ընթացքը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ