«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան ավտովթարի է ենթարկվել Կամերունում: Այս մասին հայտնել է The Sun-ը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը Յաունդեից անձնական մեքենայով ուղևորվել էր ազգային հավաքականի ճամբար, որը պատրաստվում է Ալժիրի հետ ԱԱ-2022-ի ընտրական հանդիպմանը։
Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել։