fbpx
Հասարակություն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 ավտոմեքենա

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ մարտի 26-27-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

«Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում, Վերին Խոտանան և Հարժիս գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 23 ավտոմեքենա և 39 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ