ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապօրինի թմրանյութ պահելու, իրացնելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Մաշտոցի քրեական հետախույզներն իրացրին մարտի 22-ի առավոտյան:
«Նրանք առավոտյան Հրազդանի կիրճում էին, որտեղից ժամը 11-ին բերման ենթարկեցին մայրաքաղաքի 19-ամյա մի բնակչի: Ոստիկանության Մաշտոցի բաժնում երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր մոտ 28 գրամ քաշով 23 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով։ Հայտնաբերվեց նաև նմանատիպ զանգվածով թղթե երկու փաթեթ:
- Ոստիկանություն Կալաշնիկովի գնդացիրներ և ինքնաձիգներ են հանձնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Ոստիկանություն փնտրում է պատկերված կինը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ, 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է:
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: