Ռուսաստանում գործարկվել է «Ռոսսգրամ»-ի փորձնական տարբերակը՝ նախկինում արգելված Instagram սոցիալական ցանցի այլընտրանքային տարբերակը։ Այս մասին հաղորդում է «Ռոսսգրամ»-ի թելեգրամյան ալիքը։
Նոր հավելվածի դիզայնը գործնականում կրկնօրինակում է ամերիկյան Meta ընկերության սոցիալական ցանցի օրիգինալ դիզայնը։ Սակայն ռուսերեն տարբերակում, օրինակ, բացակայում է լուսանկարները խմբագրելու հնարավորությունը։
Սկզբի համար «Ռոսսգրամ»-ի հասանելիությունը բացվել է բլոգերների և ներդրողների համար, իսկ ավելի ուշ այն հասանելի կդառնա նաև ռուսաստանցի մյուս օգտատերերի համար:
Նշվում է նաև, որ սոցցանցն աշխատում է նախկինում արգելափակված սոցիալական ցանցերից տվյալների փոխանցման գործառույթի վրա։
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Մոսկվայի Տվերսկոյ դատարանն արգելել է Facebook և Instagram սոցիալական ցանցերի գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ «ծայրահեղական գործունեություն իրականացնելու» պատճառով։
Աղբյուրը՝ Tert.am