Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ տեղի կունենա հիշատակի համերգ։
Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ համերգը տեղի է ունենալու Վերսալի պալատում՝ ապրիլի 13-ին։ Մեկնարկը նախատեսված է 19:00-ին։
Ծրագրում ընդգրկված են գործեր Գրիգոր Նարեկացուց, Սայաթ-Նովայից, Կոմիտասից, Արամ Խաչատուրյանից, Առնո Բաբաջանյանից, Ծովինար Հովհաննիսյանից, Մելիք Մավիսակալյանից, Սպենդարյանից, Մակար Եկմալյանից և Պոլին Վիարդոյից։