fbpx
Եվրահանգրվան

Քաղաք-գերեզմանի վերածված ուկրաինական Բուչան․ սարսափելի կադրեր են հրապարկվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ աշխարհը ցնցեց Ուկրաինայի Կիևի մարզի ազատագրված Բուչա քաղաքից հրապարակված կադրերը, որոնք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը բնութագրեց որպես՝ «հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմից կադրեր»։

Դրանցում երևում էին խաղաղ բնակիչների դիերը փողոցներում, փսերում, տներում և այլն։

Արեստովիչը նշել է, որ զոհերից շատերի ձեռքերը կապված են եղել, իսկ նրանց մարմինների վրա եղել են խոշտանգումների հետքեր։ Զոհերի մեծ մասը սպանվել է ծոծրակային կրակոցով։

Բուչայում տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Եվրամիությունը։

ԵՄ-ն խստորեն դատապարտել է Ռուսաստանի զինված ուժերի կողմից կատարված վայրագությունները։ Միության հայտարարությունում ասվում է, որ այս ապացույցները ցույց են տալիս դաժան ու ագրեսիվ պատերազմի իրական դեմքը։

Եվրամիությունից հայտարարել են նաև, որ Բուչայում և Ուկրաինայի այլ քաղաքներում տեղի ունեցած ջարդերը ներառվելու են եվրոպական հողի վրա տեղի ունեցած վայրագությունների շարքում։

ԵՄ-ից նշել են, որ ռուսական իշխանությունները պատասխանատու են կատարվածի համար ու ռազմական և հանցագործությունների մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ