Ապրիլի 7-ին ժամը 20:52-ին Արցախում 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամը 20:53-ին Մարտունու շրջանի ԱԻ բաժնի, հրշեջ-փրկարար մասի, հերթապահ խումբը «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչը (ծնված 1999թ.)՝ իր վարած «Mercedes benz» մակնիշի ավտոմեքենայով, Մարտունի-Բերդաշեն ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
- Երևան-Գյումրի ճանապարհին օրեր առաջ վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը մահացել է
- Վթար Մասիս-Էջմիածին ճանապարհին․ կան տուժածներ ու զոհ
Փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և համագործակցելով շտապ օգնության աշխատակիցների հետ՝ տուժածին տեղափոխել Մարտունու բուժմիավորում:
Նախնական տվյալներով տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ: