ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Գավառի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացնելիս համագործակցել են քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ։
«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, թմրանյութ, հոգեմետ դեղեր պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում հայտնաբերվել ու բաժին բերման են ենթարկվել 3 տղամարդ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Զուգահեռաբար՝ Այվազովսկու փողոցից բերման են ենթարկվել ևս 2 տղամարդ։
- Անծանոթները 2 անձի վեճի ժամանակ դանակահարել են․ ոստիկանություն
- Ոստիկանությունը որպես անհետ կորած որոնում է Ասյա Օհանյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անձնական խուզարկություններով և զննություններով հայտնաբերվել են «Լիրիկա» գրառմամբ 12 հաբ ու կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։
Պարզվել է, որ բերման ենթարկված տղամարդկանցից մեկը, ծանոթի միջոցով, հաբերը 20000 դրամով գնել էր մի անծանոթից։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզներին հաջողվել է պարզել վաճառողի ինքնությունը։ Նույն օրը Գավառի բնակիչ, 53-ամյա տղամարդը հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին ու տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ նա փետրվար-մարտ ամիսներին պրեգաբալին և լիրիկա տեսակի հոգեմետ հաբեր էր իրացրել տարբեր անձանց։ Նույն օրը 53-ամյա տղամարդն իր բնակարանից իրավապահներին ներկայացրել է պրեգաբալին տեսակի հոգեմետ 2 հաբ:
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: