Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան բանակցային փուլում է Միլանի «Ինտերի» հետ: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ը։
Նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի ամռանը:
Նշվում է, որ «Ինտերը» ֆինանսական խնդիրների պատճառով կարող է վաճառել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային իրավունքները, որը վերջերս նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։
Դիբալան միլանյան ակումբում կարող է փոխարինել իր հայրենակցին:
Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ, որոնց թվում են անգլիական «Տոտենհեմը» և կատալոնական «Բարսելոնան»: