fbpx
Սպորտ

Դիբալան կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Լա լիգա, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: Մադրիդյան թիմը պատրաստ է վճարել 12 միլիոն եվրոյի հրաժարագինը։

Դիբալան «Ռոմայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 75 հանդիպում, խփել 34 գոլ և կատարել 18 արդյունավետ փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ