fbpx
Աշխարհ

ԵՄ-ին Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանում դեֆոլտի հնարավոր հետևանքների մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում սպասվող դեֆոլտի մասին ապրիլի 17-ին արված հայտարարությանը։ Լյայենը նշել էր, որ Ռուսաստանում դեֆոլտը ժամանակի հարց է։

Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում, արձագանքելով ԵՀ ղեկավարի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանի դեֆոլտը կարող է բարոյական և նյութական դեֆոլտի վերածվել Եվրոպայում։ Քաղաքական գործիչը Եվրոպայում կանխատեսել է նաև հիպերինֆլյացիա, խանութներում սննդի պակաս և փախստականների հոսք։

«Սպասեք հասարակ եվրոպացիների հզոր երախտագիտությանը հիպերինֆլյացիայի, խանութներում տարրական ապրանքների բացակայության և փախստականների հոսքի համար, որը կհրահրի դաժան հանցագործությունների ալիք»,-ասել է նա:

Մեդվեդևը նաև ընդգծել է, որ դրանից հետո ԵՄ քաղաքական գործիչները ստիպված կլինեն փոխել իրենց հռետորաբանությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ