Ուրսուլա ֆոն դեր Լյայեն
ԵՄ-ն ներկայացրեց €150 միլիարդ պաշտպանական ծրագիրը՝ Ուկրաինային ԱՄՆ օգնության անորոշության ֆոնին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներկայացնում է ԵՄ 150 միլիարդ եվրոյի պաշտպանական ծրագիրը՝ նպատակ ունենալով ամրապնդել անվտանգությունը և մեծացնել Ուկրաինային օգնությունը՝ ԱՄՆ օգնության անորոշության պայմաններում։
ԵՄ-ին Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանում դեֆոլտի հնարավոր հետևանքների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պատասխանել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ արևմտյան պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում սպասվող դեֆոլտի մասին ապրիլի 17-ին արված հայտարարությանը։ Լյայենը նշել էր, որ Ռուսաստանում դեֆոլտը ժամանակի հարց է։ Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում, արձագանքելով ԵՀ ղեկավարի հայտարարությանը, ասել է, որ Ռուսաստանի դեֆոլտը կարող է բարոյական և նյութական դեֆոլտի վերածվել Եվրոպայում։ Քաղաքական գործիչը…
Թուրքիայում Եվրահանձնաժողովի ղեկավարի համար աթոռ չեն նախատեսել
Երեկ Անկարայում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ու Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ։ Հանդիպման ընթացքում ուշագրավ դեպք է գրանցվել․ ԵՀ ղեկավարի համար համապատասխան աթոռ նախատեսված չի եղել։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Արարողակարգով նախատեսված է, որ Միշելի ու Էրդողանի հետ…
Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում․ Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ տեսակապից հետո մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Եվրոպայի պատմության մեջ ամենալուրջ ճգնաժամն է դարձել: «Վիրուսը չի անհետացել, սակայն մենք սովորել ենք ապրել տվյալ պայմաններում: Եվրոպան իր պատմության մեջ ամենալուրջ վիճակում է գտնվում»,-ասել է Մերկելը:
Brexit-ի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է ԵՀ-ի և ԵՄ-ի կողմից
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և ԵՄ-ի խորհրդի նախագահ Շառլ Միշելը համաձայնագիր են ստորագրել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, ինչը Եվրախորհրդարանում այն վավերացնելու հնարավորություն է ստեղծում: Այս մասին ԵՀ-ի նախագահը գրել է Twitter-ի իր էջում։ «Շառլ Միշելը և ես հենց նոր ստորագրեցինք Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագիրը, ինչը թույլ է տալիս Եվրախորհրդարանին…
Յունկերը չի կարողացել զսպել արցունքները ԵՄ գագաթնաժողովի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպական հանձնաժողովի Twitter-յան էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է հանձաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն արտասվում իր համար ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս։ Յունկերն իր խոսքում շնորհակալություն է հատնել համատեղ աշխատանքի համար նախորդ 5 տարում։ Նա նշել է, որ մինչև կյանքի վերջի հպարտ կլինի Եվրոպային ծառայելու համար։ Հավելենք, որ Յունկերը պաշտոնը զբաղեցնում…
Գերմանիայի պաշտպանության նախարարը Scorpions-ի երգի ներքո է հրաժարական տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրահանձնաժողովի ապագա նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր հրաժարականի պաշտոնական արարողության համար որպես ֆոն է ընտրել Scorpions-ի «Փոփոխությունների քամի»-ն՝ Բեռլինի պատի փլուզման մասին հայտնի բալադը: Այս մասին հաղորդում է Euronews-ը: Հանդիսավոր հրաժեշտին պաշտպանության արդեն նախկին նախարարի հետ մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայում նման արարողությունները կազմակերպվում են պետության և կառավարության ղեկավար բարձր պաշտոններից հեռանալու…
Եվրահանձնաժողովը նոր ղեկավար ունի
Եվրահանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը։ Այս մասին հայտնում է DW-ը: Նախկին նախարարը պետք է ստանար 747 պատգամավորներից 374-ի աջակցությունը: Հուլիսի 2-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Լյայենի թեկնածության օգտին անսպասելի քվեարկել է 27 մասնակից՝ բոլորը, բացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից: Կանցլերը ձեռնպահ է…








