2021 թվականին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ են այցելել 33 հազար մարդ։
Այս մասին այսօր ասաց Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նրա խոսքով՝ այցելուների 64 տոկոսն օտարերկրացիներ են։ Մեծ մասը Ռուսաստանից են ու Եվրոպայից։ Նա նշեց, որ այդ օտարերկրացիներից 17-ը ազգությամբ թուրք են եղել։
Մարությանի խոսքով՝ մեկ տարում Թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդը համալրվել է հազարից ավել ցուցանմուշով, որոնց թվում են լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր և այլն։