«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ապրիլի 22-ին խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ վաղ առավոտից Արագածոտնի մարզում էին։
Պատգամավորները նախ հանդիպել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ, քննարկվել են մարզում իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները։
Հանդիպում է տեղի ունեցել Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ, քննարկվել են համայնքին վերաբերող հարցեր։
Պատգամավորներն եղել են Ծաղկահովիտ, Աղձք և Թալին համայնքներում, հանդիպել բնակիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են համայնքային խնդիրներ, ծրագրեր, ինչպես նաև Հայաստանի և Արցախի անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումների ընթացքում քաղաքացիները ողջունել ու իրենց աջակցությունն են հայտնել խաղաղության օրակարգի իրականացմանը։
Այց է կատարվել նաև AVALANCHE ջերմոցային տնտեսություն, որտեղ պատգամավորները ծանոթացել են ոլորտի խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։