Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևոնադովսկին շուտով սկսելու է բանակցությունները՝ ակումբի հետ պայմանագրի երկաձգման շուրջ։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Լևանդովսկին առաջիկայում հանդիպելու է «Բավարիայի» ղեկավարությանն ու քննարկի վերոնշված հարցը։
Ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս հստակություն չկա։
Նշենք, որ մյունխենյան ակումբի ու հարձակվողի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։