«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Շուշիի դիրքերից փախած անասնաբուծի դիպլոմով մի փսեվդո-գեներալ մի երկու կուսակցության վերնախավի համոզել է, որ Մոսկվայում ինչ-որ դաբրո է ստացել… Ընդորում` սա ստեր է հորինել առ այն, թե իբր Կրեմլում բարձրաստիճան մարդկանց հետ է հանդիպել (ում հետ անգամ պաշտոնավարման ժամանակ չէր հանդիպել)։
Էս կուսակցություններն էլ, համոզված լինելով, որ հեղափոխությունը ոչ թե ժողովրդի զայրույթի, այլ ինչ-որ տեխնոլոգիաների կիրառման արդյունք է` 2018-ի հեղափոխությանը նախորդող քայլերի էժանագին կրկնօրինակումն են անում։
Այս բոլորը չեն հասկանում, որ 2018-ին ժողովուրդը տեսել էր, որ ընտրություններով չի կարողանում փոխել այն իշխանությանը, որին վաղուց ատում է` դրա համար էլ մի քանի ակտիվ քայլերի արդյունքում ժողովուրդը ոտքի ելավ… Դա մեզ կարող է դուր գալ, կարող է դուր չգալ, բայց այժմ ժողովուրդը ընտրություններով ընտրել է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին։
Իրար խաբող ընդդիմությունը, որից ժողովուրդը տասնամյակներով զզվել է, մեղմ ասած, չի կարող տեխնոլոգիաների էժանագին նմանակմամբ համաժողովրդական հեղափոխություն անել` ընդդեմ ընդամենը 10 ամիս առաջ ժողովրդի կողմից ընտրված իշխանության։ Լուրջ չի»։