Կատալոնական «Բարսելոնան» գիտի, թե ում ձեռք բերել Էրլինգ Հալանդի և Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն, որոնց տրանսֆերը իրականացնել չի կարող։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Նշվում է, որ «Բարսայի» ուշադրության կենտրոնում է գտնվում Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմալու Լուկակուն։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպում են ունեցել Լուկակուի գործակալի հետ ու քննարկել տրանսֆերի հնարավորությունները։
Marca-ից հայտնում են նաև, որ «Բարսան» չի կարող իրեն թույլ տալ գնել Հալանդին կամ էլ Լևանդովսկիին, քանի որ ֆինանսական բարդ իրավիճակում է։