Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարությունը հայտարարել է, որ արգելում է հացահատիկի արտահանումը, որը ուժի մեջ է մտնում հենց հրապարակման պահից,
Նշվում է, որ արգելքը պայմանավորված է հացահատիկի համաշխարհային գների կտրուկ բարձրացմամբ, որի հիմքում ընկած են բազմաթիվ գործոններ: Այդ ամենի պատճառով Հնդկաստանի, հարևանների և այլ խոցելի երկրների սննդի անվտանգությունը հայտնվել է սպառնալիքի տակ: