fbpx
Տնտեսություն

Միգրացիոն ծառայության պետը Նյու Յորքում քննարկումներ է ունեցել

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Դանիայի պատվիրակության՝ ի դեմս իմիգրացիայի և ինտեգրացիայի նախարարության պետքարտուղարի տեղակալ Հաննե Շտիգ Անդերսենի, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով հատուկ բանագնաց Յուստ Կլարենբեեկի և Շվեդիայի Միջազգային զարգացման համագործակցության նախարարության պետքարտուղար Ջենի Օլսոնի հետ:

Կողմերի հետ Ա. Ղազարյանը քննարկել է ինչպես ընթացիկ, այնպես էլ հնարավոր համագործակցության հարցեր, ռեադմիսիոն գործընթացները, ներկայացրել է Հայաստանում ապաստանի համակարգը, մասնավորապես, նոր հատուկ կացարանի շինարարությունը ապաստան հայցողների համար: Գործընկերները դիտարկել են Հայաստանում գործունեության շրջանակն ընդլայնելու հնարավորությունը:

Որպես միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կառավարության առաջնահերթություն՝ Ղազարյանը շեշտադրել է գործընթացների թվայնացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ