Հիմալայան հանրապետության հյուսիս-արևմուտքում նեպալյան Tara Air ավիաընկերության կործանման վայրում որոնողափրկարարական գործողության ընթացքում հայտնաբերվել է առնվազն 14 դի։ Այս մասին հայտնել է The Kathmandu Post-ը՝ ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Սուդարշան Բարտաուլուին հղումով։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը բախվել է սարին և 100 մետր շառավղով մասնատվել։ «Մահացածների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասել է Բարտաուլան։