fbpx
Արցախ

Արցախի Վաղուհաս համայնքում մանկապարտեզ է բացվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ինՄարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ կառուցված շենքը նախատեսված է 60 երեխայի համար և ապահովված է ժամանակակից բոլոր պայմաններով:

Երկրի ղեկավարը խորհրդանշական է համարել պաշտպանության միջազգային օրը նախադպրոցական հաստատության բացմամբ նշանավորելը։ Արայիկ Հարությունյանը տոնի առթիվ շնորհավորել է բոլոր երեխաներին, ընդգծել, որ իշխանությունների կողմից գործադրվում են բոլոր ջանքերը Արցախում նրանց համար կայուն և արժանապատիվ ապագա կառուցելու ուղղությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների շրջանային վարչակազմի պատասխանատուներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ