Իրանական կողմից հունական լցանավը կալանելու վերաբերյալ Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները միակողմանի են և անհիմն։ Չորեքշաբթի նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«Մենք կտրականապես մերժում ենք նման միակողմանի և անհիմն հայտարարությունները,- ասել է նա: «Ցավոք, այդ երկրները բողոքում են Իրանի օրինական գործողությունների դեմ, սակայն լռում են Հունաստանի իշխանությունների կողմից իրանական լցանավերի անօրինական կալանավորման և դրա բեռի առգրավման մասին»:
Կիրակի օրը Ֆրանսիայի ԱԳՆ-ն իրանական իշխանությունների կողմից հունական լցանավի կալանավորումն անվանել է միջազգային իրավունքի խախտում և կոչ է արել Թեհրանին անհապաղ ազատ արձակել լցանավը և նրանց անձնակազմին։ Նմանատիպ հայտարարություն է արել նաև Գերմանիայի ԱԳՆ-ն։
Մայիսի 27-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցում կալանել են հունական երկու լցանավ։ Մինչ այս Nurnews-ը հայտնել էր, որ Թեհրանը որոշել է պատասխան «պատժիչ միջոցներ» ձեռնարկել: