Ակնկալվում է, որ Դանիան հուլիսի 1-ից կկարողանա միանալ պաշտպանության և անվտանգության ոլորտում եվրոպական համագործակցությանը՝ հայտնել են երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Դրանով մենք ավելի մեծ պատասխանատվություն ենք ստանձնում մեր տարածաշրջանում անվտանգության համար։ Սա լավ և կարևոր քայլ է։ Միասնական Եվրոպան լավագույն պատասխանն է, որը մենք կարող ենք տալ այն իրավիճակում, որում այսօր գտնվում ենք»,- հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Եպպե Կուֆուդը։