fbpx
Քաղաքականություն

Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել․ Չախոյանը՝ ընդդիմությանը

Եթե «Հայաստան» դաշինքում կարծում են, որ Ֆրանսիայի հրապարակում վրանների բացակայությունը չի խանգարելու իրենց ստեղծած «քաղաքական ճգնաժամին», ապա ինչո՞ւ չեն հենց իրենք հեռացնում վրանները։ Ինչպես իրենք են պնդում, միևնույն է, դա իրենց չի խանգարելու։

Այս մասին Facebook-ում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն պնդմանը, թե՝ իր տեղեկություններով՝ «Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները»։

Չախոյանի գրառման մյուս հատվածը՝ ստորև.

«Տապալված շարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէ ակնարկներ անել, թե եկեք հավաքեք վրանները, փոխարենը պետք է սեփական պարտությունն ընդունել ու հավաքել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները, առավել ևս, որ օրվա մեծ մասը Ֆրանսիայի հրապարակում ընդամենը 40-50 մարդ է լինում, իսկ վրանների գերակշիռ մասը՝ միշտ դատարկ:

Քաղաքական հասունություն է պետք ունենալ՝ հասկանալու համար, որ վրանները ինքնակամ հեռացնելու դեպքում հանրության համակրանքը շահելու շանսերն ավելի մեծ են»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ