fbpx
Աշխարհ

Մոսկվան մտադիր չէ միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք խափանել են իր այցը Սերբիա. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ միջոցներ ձեռնարկել այն երկրների նկատմամբ, որոնք խափանել են իր այցը Սերբիա՝ փակելով օդային տարածքն ինքնաթիռի համար։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Բրյուսելը չի ցանկանում, որ Ռուսաստանը Սերբիայում իր դիրքորոշումը հայտնի տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ։

Լավրովի խոսքով՝ եթե Ռուսաստանի արտգործնախարարի այցը արևմտյան երկրներն ընկալում են որպես «սպառնալիք համաշխարհային մասշտաբով», ապա «նրանց գործերը շատ վատ են»։

Բուլղարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի որոշումը՝ իր ինքնաթիռի համար իրենց օդային տարածքը փակելու մասին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը համարել է անիմաստ ու անընդունելի: Նա նշել է, որ այդ քայլով Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները Բելգրադին զրկում են անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքից։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ