fbpx
Իրավական

Զենքի սպառնալիքով Հնդկաստանի քաղաքացուց փող էին հափշտակել

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 8-ին, ժամը 22.16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել:

«Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90 000 դոլար, 35.000 դրամ և դիմել փախուստի:

Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են հանցագործությունը կատարած անձանցից մեկի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 21-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել բացատրություն: Նա ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ