Ջասթին Բիբեր հայտնել է, որ իր հավատքը Հիսուսի հանդեպ օգնել է հաղթահարել վերջին շրջանում ունեցած առողջական խնդիրները:
Հանգստյան օրերին աստղը հայտնել էր դիմային կաթվածի մասին։ Հայտարարությունը հաջորդել էր նրա երեք շոուների հետաձգմանը։ «Ես գիտեմ, որ այս փոթորիկը կանցնի, և միևնույն ժամանակ ես գիտեմ, որ Հիսուսն ինձ հետ է»,- գրել էր Բիբերն Instagram-ում։
28-ամյա երիտասարդը շաբաթ օրն ասել էր, որ այդ վիճակը պայմանավորված է Ռեմսի Հանթի համախտանիշի ախտորոշմամբ։ Ինչպես Բիբերի դեպքում, այն կարող է կաթված առաջացնել դեմքի այն կողմում, որը «թիրախավորել» է վիրուսը:
Երկուշաբթի Բիբերը գրառում է կատարել Instagram-ի իր սթորիում, որտեղ ասել է, որ «ցանկանում է մի փոքր կիսվել այն մասին, թե ինչպես է զգում իրեն»։
«Բոլոր անհարմարությունների պատճառով ես մխիթարություն եմ գտել Նրա մեջ, ով ստեղծել է ինձ և գիտի ինձ»,- գրել է կանադացին։
«Ինձ հիշեցրին, որ Նա ճանաչում է բոլորիս: Նա գիտի իմ ամենամութ կողմերը, որոնց մասին ես ուզում եմ, որ ոչ ոք չիմանա, և Նա մշտապես ընդունում է ինձ իր սիրառատ գրկում: Այս մտքերն ինձ խաղաղություն են տվել այս սարսափելի փոթորկի ժամանակ, որին ես բախվում եմ», – հավելել է նա:
Անցյալ շաբաթ իր հետևորդների համար երեք րոպե տևողությամբ տեսանյութում Բիբերը ցույց էր տվել, թե ինչ վիճակում է իր դեմքը: