Հանրաճանաչ սոուսները կարող են վնասակար և վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին «Երեկոյան Մոսկվա»-ին խոսել է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։
Մասնագետի կարծիքով՝ ոչ մի վնաս կամ օգուտ չի պարունակում սոյայի սոուսը, ցանկանլի է այն օգտագործելուց հետո է շատ հեղուկ խմել։
Գաստրոէնտերոլոգը նշում է, որ կետչուպը և մայոնեզը վնասակար են առողջության համար։
«Կետչուպի մեջ շատ շաքար կա: Խորհուրդ չեմ տալիս այն մեծ քանակությամբ ուտել։ Իսկ շաքարախտով մարդկանց ավելի լավ է ընդհանրապես հրաժարվել այս մթերքից։ Իր հերթին, մայոնեզը մաքուր ճարպ է: Ամենավատը մայոնեզի ու պանրի համադրությունն է։ Իսկ եթե դրանցով, օրինակ, խոզի միս դնեք ջեռոցը, ապա լրիվ խոլեստերին կլինի։ Դա շատ վնասակար է»,- ընդգծել է նա։