fbpx
Առողջապահություն

Ինչո՞վ է վտանգավոր արոմատացված թեյը

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան Москва 24-ին ասել է, որ արոմատացված թեյի չափից շատ օգտագործումը կարող է ալերգիա և զգալի ախտահարումներ առաջացնել օրգանիզմում։

Նրա խոսքով, եթե թեյի մեջ կան սինթետիկ համային հավելումներ, արոմատիզատորներ, ապա, ինչպես և ցանկացած սինթետիկայի դեպքում, դրա մեծ քանակությունը կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։

Սննդաբանի խոսքով՝ այդ դեպքում առնվազն կարող է ալերգիա առաջանալ, որովհետև դա օտարածին մթերք է, օրգանիզմը պետք է ջանք գործադրի՝ այն պարզապես դուրս բերելու համար։ Այդ ամենն անցնելու է լյարդով, երիկամներով և ծանրաբեռնելու է դրանք։

Եթե օրգանիզմում արդեն կա ինչ-որ լարվածություն, ապա այդպիսի ծանրաբեռնվածությունը՝ արոմատիզատորի տեսքով, կարող է առաջ բերել ավելի էական ախտահարումներ, ընդհուպ մինչև օնկոլոգիան, նախազգուշացրել է փորձագետը։

«Չնայած չի կարելի ասել, թե արոմատացված թեյն օնկոլոգիա է, որովհետև այդ արոմատիզատորները ստուգվում են, բայց խոսքը կրկին կուտակային էֆեկտի մասին է։ Չէ՞ որ ընդհանուր առմամբ մարդը մահանում է ոչ թե հիվանդություններից, այլ այն բանից, որ կուտակվել է ախտահարումների, մուտացիաների կրիտիկական մասսա, և օրգանիզմն արդեն այլևս չի կարողանում վերարտադրել առողջ բջիջներ»,- ասել է Սոլոմատինան՝ ավելացնելով, որ արոմատացված թեյն այս հարցում ունի իր՝ թեկուզև ոչ մեծ ավանդը։

Եթե մարդը չի կարողանում լիովին ազատվել այդ թեյից, ավելի լավ է ընտրել բնական հավելումներով թեյեր, ինչպիսին են կարկադեի տերևները, մասուրը, հաղարջը, ուրցը, անանուխը, հասմիկը, ավելացրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ