Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Հովտային և նախալեռնային շրջաններում պտղատու և խաղողի այգիներում կատարվել են հերթական վեգետացիոն ոռոգում, պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ, լեռնային շրջաններում՝ փխրեցում, բուկլից։
- Սևանա լճի մակարդակը մայիսի 16-22-ը բարձրացել է 4 սմ-ով
- Երևան-Մեղրի ճանապարհը մաքրվել է քիմիական նյութեր պարունակող կեղտաջրերից․ ՇՄՆ
Դիտված տեղումները բարձրացրել են հողի արդյունավետ խոնավության պաշարները, սակայն դժվարացրել են դաշտային աշխատանքների իրականացումը։
Լոռու մարզում դիտված կարկուտը վնաս է հասցրել մշակաբույսերին_,- ասվում է հաղորդագրության մեջ։