Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ընդունել է աշխատանքային այցով Թուրքիայում գտնվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: