Հնդկաստանում դատարանը մեղավոր է ճանաչել 28-ամյա երիտասարդին: Պատճառը եղել է այն, որ երիտասարդը բռնել է նախկին ընկերուհու ձեռքը։ Այս մասին հայտնում է Times of India-ն։
Ամբաստանյալը պնդել է, որ ինքը արժանի է մեղմ վերաբերմունքի, քանի որ արդեն երկար ժամանակ ամուսնացած է այլ կնոջ հետ և երկու տարեկան երեխա է մեծացնում։ Բացի այդ, նա հիշեցրել է, որ հանցագործությունը, որի համար իրեն մեղադրում են, տեղի է ունեցել 2014թ.:
Նիստի ժամանակ դատավորը բացատրել է, որ նման պահվածքը դիտվում է որպես աղջկա պատվին հասցված վիրավորանք, ուստի հանցագործը պետք է պատժվի մեկ տարվա ազատազրկմամբ։ Դատարանն ընդգծել է, որ անգամ սիրավեպը, որը տղամարդն նախկինում ունեցել է տվյալ աղջկա հետ, նրան իրավունք չի տալիս նման կերպ վարվել, այսինքն՝ բռնել ձեռքը։
Նաև դատարանը հնարավոր չի համարել մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելը կամ պայմանական պատիժ նշանակելը։
«Դա (պատժի մեղմացումը) ոչ միայն կհանգեցնի հանցագործությունների հետագա սրմանը, այլև կվտանգի անմեղ կանանց համեստությունը: Ստեղծված պայմաններում դատարանը պետք է գործի շրջահայաց»,- ասել է դատավորը։
Աղբյուրը՝ tert.am