fbpx
Աշխարհ

ՌԴ-ից լրատվական հաղորդումների հեռարձակումը կարգելվի․ խախտելու դեպքում կգործի տուգանք

Ռուսաստանից լրատվական հաղորդումների հեռարձակումը կարգելվի։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է նշված օրենքը։ Այս մասին հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի ղեկավար Լիլիանա Վիցուն։

Նշվում է, որ, ըստ փաստաթուղթի, արգելում է լրատվական և վերլուծական հաղորդումների, ինչպես նաև ռուսական ռազմական ֆիլմերի վերահեռարձակումը։ Օրենքը սահմանում է «ապատեղեկատվություն» հասկացությունը՝ որպես տեղեկատվական անվտանգությանը վնասող տեղեկատվության միտումնավոր տարածում։

Ապատեղեկատվական բովանդակություն տարածելու համար հեռուստաալիքները կարող են տուգանվել 2100-5255 դոլարի սահմաններում․ իսկ կրկենելու դեպքում լիցենզիայի կասեցում մինչև յոթ օրով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ