«Լիվերպուլի» սենեգալցի վինգեր Սադիո Մանեն այս շաբաթ կտեղափոխվի Մյունխենի «Բավարիայի» խաղացող։ Այս մասին հայտնում է գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը:
Նշվում է, որ ակումբը նորեկին «Ալյանց Արենայում» երկրպագուներին կներկայացնի հունիսի 22-ին։
Մանեի տրանսֆերը մյունխենյան գրանդի համար կարժենա 42,5 մլն եվրո։
Նախատեսվում է 3 տարվա պայմանագիր կկնքեն: