ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 21-ին և 22-ին N զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ:
«Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՊՆ-ն նաև նշել է, որ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են ցուցումներ հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ։