ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր։
- ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ
- Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն
«Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։