Քիմ Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել ավագ դստեր՝ 9-ամյա Նորթ Ուեսթի մասնակցությամբ։ Տեսանյութում երեխան լուսանկարիչներին խնդրում է դադարեցնել իրեն նկարահանելը։ Այս մասին հայտնում է People-ը։
«Նորթը, ըստ երևույթին, հոգնել էր իրեն լուսանկարող մարդկանցից, ուստի նա իր հրավերի վրա գրել է «STOP», պահել այն և խնդրել լուսանկարիչներին կենտրոնանալ շոուի վրա»,- գրել է Քարդաշյանը իր Instagram-ում:
Նա հավելել է, որ որպես մայր՝ շատ շնորհակալ է, որ աղջիկը սիրում է իր հետ ճամփորդել աշխատանքային ճամփորդությունների ժամանակ:
«Ինձ դուր է գալիս, որ կարող եմ նրան ամենուր տանել ինձ հետ», – ասել է նա:
For anyone who knows North knows how funny she finds this video! North I guess had it with the people taking pictures of her so she wrote on her invite STOP and held it up and wanted them to just focus on the show… 😂🫶🏼🫣 pic.twitter.com/29F26ooy8A
— Kim Kardashian (@KimKardashian) July 8, 2022