fbpx
Գիտություն

Ուսումնասիրվել է լույսի բռնկումը, որը երևում է սև խոռոչի կողմից աստղի ոչնչացման ժամանակ

Կալիֆորնիայի համալսարանի աստղագետներն ուսումնասիրել են լույսի բռնկումը: Այն երևում է սև խոռոչի կողմից աստղի ոչնչացման ժամանակ։ Գիտնականների ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Monthly Notices of the Royal Astronomical Society պարբերականում։

Լույսի բռնկումն ուսումնասիրելիս գիտնականները մտադիր էին հասկանալ՝ ինչպես է տեղի ունեցել երկնային մարմնի ոչնչացումը՝ օգտագործելով 3-մետրանոց Շեյն աստղադիտակը, որը հագեցած է Kast սպեկտոգրաֆով։

Հետազոտությունները ցույց են տվել, որ աստղը ոչնչացել է չափազանց մեծ՝ մինչև 10 հազար կմ/վրկ արագությամբ, որից հետո աստղի մնացորդներից առաջացել է գազի գնդաձև ամպ, որը դուրս է նետվել սև խոռոչից։

Նման երևույթ է եղել նաև 2019 թվականին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ