Սևանի ոստիկանները մարիխուանա են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

injury

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Սևանի ոստիկանները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Սևան-Երևան ճանապարհին հայտնաբերեցին ու բաժին բերման ենթարկեցին երկու երիտասարդի՝ իրենց մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կաթուցիչ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկված 23-ամյա երիտասարդի՝ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է՝ իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ